ՌԴ բյուջեի եկամուտներում էներգետիկ ռեսուրսների բաժինը 25 տոկոսով պակասել է՝ ասել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: Նա նշել է, որ բյուջեի եկամուտների կեսից ավելին նավթից ստացվող եկամուտները չեն: «Դա նշանակում է, որ մենք կարող ենք առանց դրա էլ մեզ կերակրել»,- ասել է նա: ՌԴ մաքսային ծառայության տվյալներով՝ նավթի արտահանումից Ռուսաստանի եկամուտները մեկ տարում 40 տոկոսով նվազել են: